|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողություն են իրականացրել «Ա. Ավետիսյանի ԱՍԱ» ՍՊԸ-ին (ք. Երևան) պատկանող ալրային հրուշակեղենի և «Սիսիանի հաց» ՍՊԸ-ին (Սյունիքի մարզ, ք. Սիսիան) պատկանող հացի արտադրամասերում: Պարզվել է, որ արտադրություններն իրականացվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, որն էլ հանգեցրել է հնարավոր խաչաձև աղտոտումների: «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի թողարկվող արտադրանքը չի ունեցել նաև ԵԱՏՄ-ի համապատասխանության հավաստման հայտարարագիր:
«Ա. Ավետիսյանի ԱՍԱ» ՍՊԸ-ի և «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունները կասեցվել են:
Վերահսկիչը թույլատրել է վերսկսել անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Առաքելյանին (Սյունիքի մարզ, գ. Խնածախ) և «Մանթաշի Միլենա» Գ/Կ-ին (Շիրակի մարզ, գ. Մեծ Մանթաշ) պատկանող պանրի արտադրամասերի արտադրական գործունեությունը, քանի որ տրված բոլոր հանձնարարականները կատարվել են: