|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոնը վերահսկողակության շրջանակներում խախտումներ է հայտնաբերել Աբովյան քաղաքում հացի արտադրությամբ զբաղվող «Գեռիտա» ՍՊԸ-ում: Արտադրությունում, մասնավորապես, խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարբերական բժշկական զննության, արտադրության տեխնոլոգիական գործելակարգն ու տեխնոլոգիական գործընթացը չեն համապատասխանել տվյալ տեսակի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին:
«Գեռիտա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: