|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Շարունակելով հացի շուկայում վերահսկողական գործողությունները՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում կասեցրել է հաց արտադրող ևս յոթ տնտեսվարողի արտադրական գործունեությունը:
Պետական վերահսկողության շրջանակներում Ա/Ձ Արմեն Էլազյանի (Երևան), Ա/Ձ Ալվարդ Բախշյանի (Արմավիր), Ա/Ձ Պավլիկ Մանուկյանի (Արմավիր), Ա/Ձ Նվեր Շահինյանի (Երևան), Ա/Ձ Հայկ Տեր-Խաչատրյանի (Արմավիր), Ա/Ձ Շուշան Ավետիսյանի (Վայոց Ձոր) և Ա/Ձ Սուսաննա Հարությունյանի (Արմավիր) արտադրամասերում արձանագրվել են ինչպես սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, այնպես էլ՝ համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ, նաև որոշ արտադրողներ հացը վաճառել են առանց տեղեկատվական թերթիկների: Գրանցվել են պարտադիր և պարբերական բժշկական զննության կարգի խախտման դեպքեր:
Տնտեսվարողներին հանձնարարվել է արտադրությունները համապատասխանեցնել Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որից հետո միայն կթույլատրվի նրանց վերսկսել գործունեությունը: