|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ապրիլի 1-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 6-րդ փողոցում բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Այնթափ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ «ԶԻԼ-130» մակնիշի 35 FZ 595 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1942 թ. ծնված Կ. Ս.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնների փականները և բեռնաթափել բեռնատարը:
ժամը 16:40-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարն ուղղվել է և դուրս բերվել երթևեկելի հատված: