|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մարտի 24-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «KRAZ» մակնիշի ավտոբաքը (բեռնված 10 տոննա դիզ. վառելիքով) կողաշրջվել է, ինչի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք (մոտ 1,5 տոննա). տուժածներ չկան։
ժամը 13:27-ից մինչև 15:02-ը փրկարարները իրականացրել են հերթապահություն և տարածքի լվացման աշխատանքներ: