|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ապրիլի 20-ին, ժամը 18:00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի նորակառույց թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Audi A3» մակնիշի 35 GA 156 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1992 թ. ծնված Հ. Հ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլ. սյանը և շրջվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը` վարորդին դուրս են բերել տեղի ուժերով. վառելիքի արտահոսք չկա:
Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: