|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ցանկացել է լինել հանրապետության բնակիչներից առաջինը, ով կփորձարկի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Այս մասին նա հայտնել է իր Facebook-յան էջում:
«Ես զրուցեցի իմ ռուս գործընկերների հետ պատվաստանյութի մասին, որն այժմ փորձարկում է անցնում: Երբ ես պատմեցի դրա մասին Մոլդովայում, շատ թերահավատներ տեսա: Հետևաբար, ես կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ պատրաստ եմ լինել Մոլդովայի առաջին քաղաքացին, ով իր վրա կփորձարկի ռուսական պատվաստանյութը», - ասել է նա:
Դոդոնը բացատրել է, որ ինքը ցանկանում է դա անել հանուն հանրապետության բոլոր քաղաքացիների, և սպասում է Մոլդովայում դեղամիջոցի շուտափույթ հայտնվելուն: