|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել են հուլիսի 18-ին Էրեբունի վարչական շրջանում հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացու ինքնությունը։
Պարզվել է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ Արամ Բաբալյանն է, ով նույն օրը` ժամը 15։00-ի սահմաններում, եղել է մայրաքաղաքի գերեզմանատներից մեկում. որտեղ էլ նրա վրա կրակոցներ է արձակել Երևան քաղաքի Ջրաշենի 1-ին փողոցի բնակիչ՝ 41-ամյա Ազատ Պետրոսյանը։ Ոստիկանությունը հայտնաբերել է Ա. Պետրոսյանին, այնուհետև խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ էլ բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տուժած Ա. Բաբալյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։