|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Սպայկա» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկյացրել ՊԵԿ հաղորդագրության վերաբերյալ, ըստ որի, «Սպայկա» ընկերությունում ստուգումներ են անցկացվում, և որ այնտեղ շուրջ 2 միլիարդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել:
«ՊԵԿ այսօրվա հաղորդագրության համաձայն «Սպայկա» ընկերությանը վերագրվող չարաշահումների մասին մենք ևս տեղեկացել ենք մամուլից և մենք ևս չգիտենք՝ ի՞նչ ստուգումների և չարաշահումների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրությունում։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, թե՛ Կառավարության հուլիսի 4-ի նիստում, թե՛ երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Սպայկա» ընկերությունում ստուգումներ չեն իրականացվել, ստուգումներ եղել են ընկերության տարածքում գործող երկու այլ ընկերություններում։
Սակայն, այս հայտարարությունից մեկ օր անց ՊԵԿ-ը «Սպայկա» ընկերությունում ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների մասին է հայտարարում։ Առայժմ ձեռնպահ ենք մնում մեկնաբանություններից։ Կարծում ենք, որ ՊԵԿ-ը մեզ լրացուցիչ պարզաբանումներ կանի, որից հետո կհստակեցնենք մեր անելիքները»,-նշված է պարզաբանման մեջ։