Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպով, Ստեֆան Վիկտոնտին և Էնդրյու Շոֆերը հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններից ի վեր սա նման ձևաչափով կողմերի միջև առաջին բարձր մակարդակի հանդիպումն է եղել:
Նախարարները մտքեր են փոխանակել ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ և քննարկել հետագա քայլերն ու առարկայական բանակցությունների վերսկսման պարամետրերը:
Կողմերը քննարկել են նաև մի շարք հարցեր հետագա հանդիպումների կապակցությամբ, այդ թվում` վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր: Համանախագահները կարևորել են լարվածության նվազեցման եւ ռազմատենչ հռետորաբանությունից խուսափելու կարեւորությունը: Նրանք նաեւ վերահաստատել են իրենց հանձնառությունը` օգնել կողմերին գտնել հակամարտության խաղաղ լուծումը` Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների, այդ թվում` ուժ չկիրառելու սպառնալիքի, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում` համանախագահների հովանու ներքո: