|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Սեպտեմբերի 14-ին խորհրդակցություն է անցկացվել Փարիզում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ԵԱՀԿ պաշտոնական կայքից:
Մամուլի հաղորդագրությունում նշվում է՝ համանախագահները վերանայել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ ուշադրություն հրավիրելով հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած լարվածությանը հաջորդող զարգացումներին: Բացի դրանից՝ նրանք ուսումնասիրել և գնահատել են կողմերի մասնավոր և հանրային հայտարարություններն ու մտահոգությունները:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը համանախագահերին ներկայացրել է անվտանգության առկա իրավիճակը ու ողջունել մշտադիտարկման գործողությունների վերականգնման նախապատրաստությունը:
Համանախագահներն առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նրանք նախարարներին անհատական հանդիպումների են հրավիրել առաջիկա շաբաթների ընթացքում՝ լուրջ, առարկայական և առանց նախապայմանների բանակցությունների հետագա վերականգնման նպատակով:
Համանախագահները շարունակում են ակտիվորեն և ամբողջությամբ ներգրավվել խաղաղ և համապարփակ կարգավորման բանակցություններին նպաստելու գործում՝ ԵԱՀԿ-ի՝ իրենց մանդատին համապատասխան: