Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Ռիչարդ Հոգլանդը հայտարարություն են տարածել շփման գծում վերջին օրերին սրված իրավիճակի վերաբերյալ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Զանազան վստահելի աղբյուրներից հավաքած տեղեկությունների համաձայն՝ մայիսի 15-ին Ադրբեջանը շփման գծում կիրառել է հրթիռ ՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան և մյուս օրը՝ մայիսի 17-ին, հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի այս գործողությունները հրադադարի ռեժիմի լուրջ խախտում և տագնապի պատճառ են»։
Հայտարարության մեջ նշվել է, որ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են նոր տեղեկություններ և վերլուծություններ հավաքել՝ ներկայիս իրավիճակի շուրջ ավելի ամբողջական և հստակ պատկեր ստանալու համար։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կողմերին կոչ անում հարկ եղած քայլերը ձեռնարկել հակամարտության գոտում հետագա լարվածությունը կանխելու նպատակով»,- նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։