Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել, որ 7 կառույց ստանան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ, տեղեկացնում է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։
Նրա փոխանցմամբ, այդ կառույցներն են՝
1. Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը
2. Ռոսիա (Այրարարատ) կինոթատրոնը (իր նախնական տեսքով)
3. Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը
4. Հրազդան մարզադաշտը,
5. Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանը (իր նախնական տեսքով)
6. Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական մետրոյի կայարանը
7. Գաֆեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ):
Նշենք, որ օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որը պատկանում է արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին, մտադիր էր քանդել Զվարթնոցի հին մասնաշենքը։