|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱԳՆ-ի շենքում հանդիպում է ունեցել Մոսկվա ժամանած ԱՄՆ կոնգրեսականների հետ. հայտնում է РИА Новости-ն:
«Կարծում եմ` խորհրդարանականների միջև երկխոսության վերականգնումը պետք է դառնա ճիշտ ժամանակին տեղի ունեցած իրադարձություն Հելսինկիում երկու ղեկավարների հանդիպման նախաշեմին»,- ասել է Լավրովը:
Հանրապետական սենատոր Ռիչարդ Շելբին, իր հերթին, նույնպես նշել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը նշանակություն ունի: «Մենք գիտակցում ենք, որ կարող ենք որոշ տարաձայնություններ ունենալ, սակայն կարևոր է պահպանել երկխոսությունը»,-հավելել է նա: