| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։
Նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետութունում 2019-2021 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները և հարկաբյուջետային շրջանակը:
Մինչ քննարկումը սկսելը՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ արձանագրել հետևյալը. ըստ էության, Միջնաժամակետ ծախսերի ծրագրի ձևակերպումը, կազմումը բավականին տևական պրոցես է և դա սկսվել է քաղաքական մի իրավիճակում ու ավարտին է մոտենում մեկ այլ իրավիճակում:
Մեր խնդիրն է՝ քննարկման արդյունքներով, առաջինը՝ հասկանալ այսօրվա օբյեկտիվ իրավիճակն ու հեռանկարները, երկրորդը. այնուամենայնիվ Միջնաժամկետ ծախսերի ծրագրում պետք է փորձենք արտահայտել այսօր առկա նոր քաղաքական իրավիճակը և դրանից բխող մեր պետական, ժողովրդական և համազգային ձգտումները: Հույս ունեմ, որ այսօրվա քննարկումն այդ առումով կլինի արդյունավետ: Մենք ժամկետով ևս սահմանափակված ենք, բայց պետք է փորձենք այս կարճ ժամանակում մաքսիմալ արդյունավետ աշխատել և ունենալ ոչ միայն իրատեսական, այլ նաև լավատեսական Միջնաժամկետ ծախսերի ծրագիր:
Հայաստանում սովորաբար լավատեսությունը և իրատեսությունն օգտագործվում են որպես հականիշներ, մեր և ընդհանրապես կառավարության հիմնական խնդիրն է լավատեսությունն ու իրատեսությունը դարձնել հոմանիշներ: Այս առումով, Միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ամենակարևոր գործիքն է այս խնդիրը լուծելու համար»: