Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցած քննարկումներից հետո այդ երկրի օրենսդիր իշխանության վերին պալատը քվեարկության միջոցով հրաժարվեց իր օրակարգ մտցնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը դեռեւս 2006թ. հոկտեմբերի 12-ին ընդունվել էր Ազգային ժողովի կողմից։
Քվեարկությունից առաջ էլ հայտնի էր, որ Սենատի օրենսդրական հանձնաժողովը բացասական կարծիք է հայտնել այդ օրինագծի մասին։ Ու թեեւ օրերս հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նախագահ Ն.Սարկոզին վստահեցրել էր, որ ինքը չի խոչընդոտելու օրինագծի քննարկմանը, բայց սենատորները ձայների ճնշող մեծամասնությամբ (196 կողմ, 74 դեմ) որոշեցին ընդունել օրենսդրական հանձնաժողովի առաջարկը, այսինքն՝ քննարկման չդնել օրինագիծը։
Այսպիսով` Ֆրանսիայի Սենատը բովանդակային առումով չի քննարկել 2006թ. հոկտեմբերի 12-ին այդ երկրի Ազգային ժողովի կողմից արդեն ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ուրեմն փաստաթղթին նրա տված գնահատականը ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթ ունի, ուստի ցանկացած պահի կարող է փոխվել։