Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Հունիսի 16-ին, ժամը 21:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի և Սողոմոն Տարոնցու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ բախվել են Renault մակնիշի (վարորդը՝ Մ. Մ., ծնված 1960 թ.) և Nissan Teana մակնիշի (վարորդը՝ Վ. Գ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ. Մ.-ն և Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. Մ.-ն (ծնված 1987 թ.) և Գ. Ս.-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները Մ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա. Մ.-ն և Գ. Ս.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: