|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մարտի 8-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում՝ Գևորգ Չաուշի արձանի մոտակայքում, երկու քաղաքացի էլ. սյան վրա աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել և ընկել են ցած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Երևանի էլ. տրանսպորտ» ՓԲԸ-ի աշխատակիցները վթարավերականգնողական աշխատանքներ կատարելիս ամբարձիչ ավտոմեքենայից ընկել են ցած:
Փրկարարները՝ 1954 թ. ծնված Ս. Գ.-ին և 1958 թ. ծնված Գ. Ք.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
ԱԻՆ մամուլի ծառայություն