կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-15 21:56
Հասարակություն

Քուչակ-Հարթավան ճանապարհին մեքենան հայտնվել է հարակից ձորակում

Քուչակ-Հարթավան ճանապարհին մեքենան հայտնվել է հարակից ձորակում

Հունիսի 15-ին, ժամը 16:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Հարթավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Քուչակ-Հարթավան հատվածի 5-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն., 1965 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակում:

Փրկարարներն Ա. Ն.-ին ավտոմեքենայից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս  հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: