|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր, ժամը 03.15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում արգելափակվել է «օպել» մակնիշի ավտոմեքենան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել «ուրալ»մակնիշի ամենագնացը: Պարզվել է, որ ձնաբքի հետևանքով արգելափակվել են մոտ 15 ավտոմեքենա, որոնց 12 ուղեվորներին հրշեջ-փրկարարները տեղափոխել են Ապարան քաղաք: Այնուհետեվ Ապարան քաղաք են քարշակել վարդենիս գյուղի մոտ արգելափակված եվ խափանված «ուազ» մակնիշի ավտոմեքենան' 6 ուղեվորներով: Ժամը 06.40-ի դրությամբ «Ապարան ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ աշխատանքների արդյունքում բացվել են Ապարան-Քուչակ եվ Ապարան-Միրաք ավտոճանապարհները եվ արգելափակված ավտոմեքենաները շարունակել են իրենց ընթացքը: