Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հունիսի 15-ին հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի հրամկազմի ներկայացուցիչները տեղանքում իրականացրել են որոշակի խնդիրներ, կատարել մարտավարական առաջադրանքներ, ճշգրտել այն գործողությունները, որոնք նախատեսվում են իրականացնել մարտական տարբեր իրավիճակներում: Տեղանքում կատարված աշխատանքներին հետևել ու մասնակիցներին անհրաժեշտ ցուցումներով ուղղորդել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Բանակի հրամանատարը կարևորել է նման միջոցառումները օպերատիվ-մարտավարական իրադրության ընթացիկ և հավանական զարգացումների համատեքստում՝ նշելով, որ մարտավարական օղակի հրամկազմի բոլոր ներկայացուցիչները պետք է ունակ լինեն իրենց գործառույթային պարտականությունները կատարեն մարտի բոլոր տեսակներում:
Պլանային հերթական միջոցառման ժամանակ նաև կազմակերպվել է փոխգործակցություն, տարբեր զորատեսակների և ծառայությունների պատասխանատուները, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարները հանդես են եկել իրենց մարտական խնդիրների էությունից և հակառակորդի հավանական գործողությունների բնույթից բխող զեկույցներով:
Ամփոփելով տեղանքում իրականացված աշխատանքները, Լևոն Մնացականյանը սպայակազմին տվել է հետագա անելիքներին վերաբերող հանձնարարականներ: