կարևոր
283 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-23 14:21
Քաղաքական

2025 թ-ի նոյեմբերի 1-ին Հայաստանը կունենա ոստիկանության գվարդիա. ռազմական իրադրությունում այն կկատարի հատուկ առաջադրանքներ. ՆԳ փոխնախարար

2025 թ-ի նոյեմբերի 1-ին Հայաստանը կունենա ոստիկանության գվարդիա. ռազմական իրադրությունում այն կկատարի հատուկ առաջադրանքներ. ՆԳ փոխնախարար

Ոստիկանության գվարդիայի ձևավորմանն ուղղված օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թ-ի նոյեմբերի 1-ը։ Այսինքն, ի վերջո փաթեթով սահմանվում է, որ 2025 թ-ի նոյեմբերի 1-ից ոստիկանության կառուցվածքում կգործի նոր կառուցվածքային միավոր՝ ի դեմս ոստիկանության գվարդիայի։ Այս մասին ԱԺ-ում համապատասխան օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկման ընթացքում ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ օրենքի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կարգավորվելու է ուժային միջոցների գործադրման ստանդարտի ներմուծման հետ կապված հարցերը։ «Մինչ այս պահը մենք ստանդարտի որևէ մետեցում, ըստ էության, չենք ունեցել։ Հակառակը կցկտուր կարգավորումները բերել են տարբեր խնդիրների և մեկնաբանությունների։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ոստիկանության գվարդիայի ստեղծման առիթն օգտագործել և ամբողջ ոստիկանական համակարգի համար ներդնել ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտ, ընդ որում՝ ուժային մեթոդ ասելով՝ նկատի ունենք, թե ֆիզիկակակն ուժի գործադրումը, թե զենքի գործադրումը, թե մնացյալ բոլոր պրոցեսները, որոնք ուժային միջոցի գործադրման ընդհանուր ստանդարտի ներքո կարող են տեղավորվել։ Ըստ այդմ՝ 2025 թ-ին նոյեմբերի 1-ից ուժը կորցրած կճանաչվի ոստիկանության զորքերի մասին դեռևս 1997 թ-ին ընդունված օրենքը»։

Նա նաև անդրադարձավ հարցին, թե արդյոք ոստիկանության գվարդիան պետք է անմիջականորեն մասնակցի ՀՀ պաշտպանությանը, թե ոչ։ «Այս նախաձեռնությունը չի ենթադրում մեկուսացում ոստիկանության գվարդիայի պաշտպանական ընդհանուր գործառույթից։ Սա ենթադրում է ավելի թիրախային գործիքակազմի տրամադրում ոստիկանության գվարդիային և ի վերջո ներպետական համակարգում մարմինների գործառույթները պետք է լինեն շատ հստակ, չկրկնվող, եզակի, որոնք պրակտիկայում փոխլրացման էֆեկտով կարող են ավելի արդյունավետ պրակտիկա ձևավորել և սա հենց այդ օրինակներից մեկն է»։

Նա նաև հայտնեց, որ փոփոխություն են կատարել հատկապես ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիայի առջև դրվող խնդիրների մասով և նախատեսել են, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակում հատուկ առաջադրանքներ ևս կարող է ստանալ և կատարել։ ընդ որում պահպանել ենք այն նույն հրամանատարական շղթան, ինչ որ տրամաբանական է ունենալ ոստիկանության տարբեր կառուցվածքային միավորների շրջանակներում»։

Նա նաև հայտնեց, որ մինչ օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանության կազմում գործող մի շարք ստորաբաժանումների աշխատակիցներ վերապատրաստում են անցնելու։ Հետագայում, եթե նրանք հաղթահարեն վերապատրաստումը՝ խաշտոնի կնշանակվեն ոստիկանության գվարդիայում, եթե ոչ՝ ապա կտեղափոխվեն կադրերի ռեզերվ։ Սա վերաբերում է ոստիականության զորքերին, պետական պահպանության գլխավոր վարչությանը սպայական գումարտակին և այլ ստորաբաժանումների։