կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-15 09:59
Քաղաքական

Ո՞ւմ բաժին կհասնի Մերուժան Սիմոնյանի մանդատը. «Հրապարակ»

Ո՞ւմ բաժին կհասնի Մերուժան Սիմոնյանի մանդատը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Մերուժան Սիմոնյանը, նեղանալով, որ իրեն Սյունիքի մարզպետ չնշանակեցին, մանդատը վայր դրեց։ Լուրեր կան, որ նրա մանդատը բաժին կհասնի էջմիածնեցի Հրանտ Դավթյանին, ով 2017թ․ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր Արմավիրում և ստացել 7 հազար 616 ձայն՝ «ԾԴ» թեկնածուների մեջ այդ մարզում լինելով 2-րդը: Նա սկզբում մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, սակայն հետագայում մտափոխվել էր և պահանջել չեղյալ ճանաչել ինքնաբացարկի դիմումը:

Հավելենք, որ Հրանտ Դավթյանը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել իր բիզնեսների և ՃՈ աշխատակիցների հետ կոնֆլիկտի դրվագից: Նա իր մեքենան կանգնեցրած ոստիկաններին ասել էր. «Էս եքա տռասի վրա էլ ավտո չկար, հա՞, կանգնացնելու, դեպուտատին պետք ա կանգնացնես՝ ակտ գրես: Բեսամթ տղա ես, էլի, դու դառել ըտենց, արա», և հայհոյել էր ոստիկաններին: Միջադեպի մասին տեսանյութը տարածվելուց հետո անգամ խոսակցություններ եղան, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել նրան, իսկ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե չի կարող դատարան դիմել, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածում նշվում է, որ անձի պատիվն ու արժանապատվությունը, գործարար կամ բարի համբավը ենթակա են պաշտպանության միայն այլ անձի կողմից հրապարակայնորեն արված վիրավորանք պարունակող արտահայտությունների դեպքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում