կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-13 16:10
Քաղաքական

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին

Հունիսի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին:

Նշելով, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն գործելու է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում նախարարը կարևորել է տնտեսական զարգացմանը համահունչ համակարգը վերափոխելու անհրաժեշտությունը և ավելացրել, որ Պետական գույքի կառավարման հարցում անհրաժեշտ է գտնել նոր մեթոդներ, նոր մոտեցումներ առավել արդյունավետ կառավարելիություն ապահովելու համար:

Ա.Մինասյանը ներկայացնելով Ն.Բաբայանին, նշել է, որ նա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգի աշխատակից է եղել, համոզմունք է հայտնել, որ ունեցած փորձը, գիտելիքները և ներկա իրողություններին համահունչ ակտիվ, հարգանքով և վստահությամբ աշխատելու ցանկությունը դրական արդյունք կտան և բարի ընթացք մաղթել աշխատանքում:

Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել կոմիտեի աշխատակազմին՝ անցած տարիներին կատարած ծավալուն ու արդյունավետ աշխատանքի համար, վստահություն հայտնել, որ նոր իրավիճակում առաջադրված խնդիրներն ու լրջագույն անելիքները պատվով կիրականացվեն Նարեկ Բաբայանի ղեկավարությամբ, իսկ պետական գույքի համակարգը կլինի երկրում լավագույններից մեկը որպես գերատեսչություն:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ևս շնորհակալություն է հայտնել վստահության համար` նշելով, որ մեծ եռանդով է անցնում աշխատանքի: Նա նաև ավելացրել է, որ այսօր նոր իրողություն կա Հայաստանում, որ Նոր կամ Նորացվող Հայաստանը ամեն օր ավելի ու ավելի պիտի նորանա, յուրաքանչյուր ոք պետք է տեսնի և ընկալի կատարվող փոփոխությունները և այդ փոփոխություններին համահունչ իրականացնի իր աշխատանքը` կերտելու համար մեր երազանքների Հայաստանը: