կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-25 13:33
Քաղաքական

Հանձնարարական պետական գույքի կառավարման ոլորտում արձանագրված խնդիրների վերաբերյալ

Հանձնարարական պետական գույքի կառավարման ոլորտում արձանագրված խնդիրների վերաբերյալ

Այսօր կառավարության նիստում վարչապետը հանձնարարական տվեց պետական գույքի արդյունավետ կառավարման վերաբերյալ: Պետական գույքի կառավարման կոմիտեի իրականացրած ուսումնասիրությունների ընթացքում վեր են հանվել պետական գույքի օտարման գործընթացի հետ կապված մի շարք խնդիրներ:

Նա հանձնարարեց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, քննարկելով շահագրգիռ պետական կառավարչական մարմինների հետ, կառավարության աշխատակազմին ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վերաբերյալ տեղեկությունների վերլուծության  և դրանց հիման վրա կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշման,  կառավարիչների աշխատանքի գնահատման, խրախուսման և պատասխանատվության ենթարկման հարցերը կարգավորող նոր իրավական ակտի նախագիծ:

«Պետական գույքի կառավարման վարչություն իմ այցի ընթացքում վերհանվել են խնդիրներ պետական գույքի օտարման գործընթացի կազմակերպման, էլեկտրոնային աճուրդի և համապատասխան գույքի հաշվառման ոլորտներում, ինչպես նաև վարչության կողմի իրեն վերապահված գործառույթները արդյունավետ կազմակերպելու  առկա գործիքակազմի թերություններ: Արձանագրվել է նաև, որ պետական գույքի օտարման գործընթացում չի օգտագործվում անշարժ գույքի ոլորտում մասնագիտացված բրոքերային կազմակերպությունների ներուժը»,-  ասաց վարչապետը:

Վարչությունը կառավարության աշխատակազմին  պետք է ներկայացնի պետական գույքի օտարման գործընթացում անշարժ գույքի վաճառքի ոլորտում մասնագիտացած բրոքերային կազմակերպություններին ներգրավելու,  վարչության աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում` պետական գույքի վաճառքի գծով պատասխանատու ստորաբաժանում նախատեսելու մասով:

Կարեն Կարապետյանը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին էլ հանձնարարեց 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել պետական գույքի օտարումը էլեկտրոնային աճուրդով իրականացնելու և պետգույքի հաշվառման համապատասխան համակարգերը արդիականացնելու համար անհրաժեշտ  միջոցների հատկացման ծրագիրը: