|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը ընդգծեց, որ իրենց մշակած օրենսդրական առաջարկները բաժանված են երեք մասի․
1. Հարկային խախտումների շեմը․ այժմ քրեական գործ կարող է հարուցվել 10 միլիոն դրամ չվճարելու համար, ինչը մեծ բիզնեսների պարագայում կարող է չնչին լինել։ Առաջարկվում է շեմը կապել ընկերության վերջին երեք տարվա շրջանառության կամ վճարած հարկերի հետ (օր.՝ 10%)։
2. Կալանքի չարաշահումը․ տնտեսվարողների նկատմամբ կալանավորման գործիքը հաճախ օգտագործվում է ճնշման նպատակով։ Առաջարկվում է օրենսդրորեն սահմանել երաշխիքներ՝ բացառելու համար այդ պրակտիկան։
3. Տեխնիկական միջոցների առգրավում․ խուզարկությունների ժամանակ համակարգիչների և սարքերի առգրավումը երկար ժամանակով պարալիզացնում է բիզնեսի աշխատանքը։ Առաջարկվում է օրենսդրական լուծում՝ բացառելու նման չարաշահումները։
Միրաքյանը նշեց, որ ՊԵԿ-ի գործողությունները հաճախ վերածվում են «պետական ռեկետի», ինչի հետևանքով բիզնեսները վախենում են ներդրումներ կատարել Հայաստանում։
Մանրամասն՝ տեսանյութում։