կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-08 23:14
Հասարակություն

Մշակույթի նախարարությունը նախազգուշացնում է

Մշակույթի նախարարությունը նախազգուշացնում է
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը նախազգուշացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում, դրանց տարածքում և պահպանական գոտիների համակարգում քաղաքաշինական որևէ գործունեություն, ամրակայման, նորոգման կամ վերականգնման աշխատանք իրականացնելիս անհրաժեշտ է այն նախապես համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության՝ պետության  կողմից լիազորված մարմնի հետ, ըստ անհրաժեշտությանդիմելով նաև համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին: 
Նախարարությունը, հիշեցնելով, որ բնագավառը կարգավորվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատ­մականմիջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀայաստանիՀանրա­պետության օրենքի դրույթներով և դրանցից բխող ՀՀ կառավարության որոշումներով սահմանված կարգովհայտարարում էոր հետամուտ է լինելու վերոնշյալ օրենքի խստագույնս  պահպանմանը՝նույնը պահանջելով պատկան մարմիններիցկազմակերպություններիցև անհատներիցՀայաստանի Հանրապետության քաղաքացիներից: 
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունըհիշեցնում էոր համաձայն նշված օրենքի՝ 

Հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ (hոդված 16), 
Հուշարձաններ ունեցող բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների հատակագծման, կառուցապատման և վերակառուցման նախագծային առաջադրանքներն ու նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի ՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ (հոդված 19), 
Հուշարձանների քանդումն արգելվում է: 

Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ: 
…Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության) թույլտվությամբ (հոդված 21): 

Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա, 
Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ (հոդված 22), 
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ և վերահսկողությամբ, 
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծային առաջադրանքները և նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ (հոդված 30):   

       Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունըշահագրգիռ անձանցմարմիններին առաջարկում է օրենքինմանրամասնորեն ծանոթանալովՀԱՅՐԵՆԻՔԻՄՇԱԿՈՒՅԹԻՊԱՏՄՈՒԹՅԱՆ՝ մեր միջավայրի և ժառանգության հանդեպ դրսևորելԺԱՌԱՆԳՈՐԴԻՆ և ՔԱՂԱՔԱՑՈՒՆ արժանի գիտակցությունընդառաջել ևօգնել նախարարությանը իր իրավասությունների ևպարտականությունների լիազոր իրականացման պատվավոր գործում: