Փոխարժեքներ
18 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Դատարանը հրապարակեց Վարչապետի ավտոշարասյան ընթացքի ժամանակ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանի գործով դատական վճիռը։ Ըստ այդմ, Նավասարդյանը դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման։ Բացի այդ, նա ևս 1,5 տարի զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Դատարանը նաև որոշել է նրանից 4 միլիոն դրամ գումար բռնագանձել՝ որպես տուժածին պատճառված վնասի հատուցում։
Դատական որոշման մեջ շեշտվել է, որ պատժի չափը հաշվի է առնվել հանցագործության ծանրության, շարժառիթների, եղանակի, կատարման վայրի և հասարակության վրա ազդեցության հետ։ Արդարության ու պատասխանատվության սկզբունքների համաձայն՝ նշանակված պատիժը համաչափ է կատարված հանցանքի հետ և միաժամանակ նպատակ ունի մեղադրյալի վերասոցիալականացման ու հետագա իրավապահ վարքագծի ձևավորման վրա ազդելու համար։
Հիշեցնենք՝ 2022 թ-ի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի էր։