կարևոր
391 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-18 16:21
Հասարակություն

Առաջինը քրիստոնությունը ընդունած երկրում հոգևորական են ձերբակալել․ սա ազգային խայտառակություն է․ Արտաշես սարկավագ

Այս պահին հանգուցալուծում չենք էլ ակնկալում, բայց այնպես չէ, որ անհնար է։ Ամեն դեպքում որքան էլ քաղաքական է, քաղաքական պատվեր կա կամ քաղաքական բարձրաստիճան ղեկավարությունն ակնկալիքներ ունեն, որոնք վախենում են չբավարարել, կարող է անգամ ուղիղ հրահանգ էլ չլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Սրբազանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագ Աջապահյանը։ 

Արտաշես Սարկավագը պատմում է, որ հավատացյալները տխուր են, պատարագի ժամանակ արդեն տեսնում են, որ նախկին ժպիտը չկա, բոլորն էլ սպասում իրենց առաջնորդին։
«Ինչ պետք է լինի հավատացյալի տրամադրությունը, երբ ձերբակալված է հոգևորական՝ լավագույն հոգևորականներից մեկը, այն էլ՝ մի երկրում, որը համարվում է առաջին քրիստոնեությունն ընդունած երկիր։ Սա խայտառակություն է»,- նշեց նա՝ հավելելով, որ միայն իշխանությունը չէ մեղավոր, եթե միայն իշխանությունը մեղավոր լիներ, ապա իշխանությունը չէր կարող այս աստիճան ապօրինություն գործեր և անպատիժ մնար։ 

Աջապահյանի խոսքով՝ ընդհանուր հասարակությունը, բոլորս ենք մեղավոր, որովհետև Աստծուց հեռացել ենք, մեր կյանքում մեղքին տեղ ենք տվել։

 «Երբ ապօրինություն է լինում, ուրեմն այդ ապօրինության մեջ ինչ-որ շահառուներ կան, որոնք անձնական շահեր ունեն կամ ուզում են խուսափել կորուստներից՝ պաշտոն չկորցնեն, դիրք չկորցնեն։ Իրենց թվում է, թե դա իրենցն է ու իրենց հետ գերեզման են տանելու՝ հանդերձյալ աշխարհ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։