Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ գլխավոր դատախազությունը հանդիսանում է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական մրցույթի համակազմակերպիչ:
Մրցույթն անցկացվում է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակներում ` կառուցողական միջազգային համագործակցության կազմակերպման և այդ բացասական սոցիալական երևույթի դեմ պայքարում համատեղ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի 14-ից մինչև 35 տարեկան մասնակիցներին առաջարկվում է պաստառների և տեսանյութերի ձևաչափով պատրաստել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդ:
Ակնկալվում է, որ մրցութային աշխատանքներում կարտացոլվեն հասարակության գործունեության բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի պետության ժամանակակից մեխանիզմները, ինչպես նաև այս ուղղությամբ միջազգային համագործակցության դերն ու նշանակությունը:
Նախատեսվում է, որ մրցույթի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կհամընկնի կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան՝ դեկտեմբերի 9-ին:
Աշխատանքներն ընդունվում են www.anticorruption.life -ի պաշտոնական կայքում՝ 2018 թ. հուլիսի 2-ից մինչև հոկտեմբերի 19-ը:
Մրցույթի անցկացման կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հուսով ենք, որ այս յուրահատուկ ծրագիրը ոչ միայն երիտասարդության, այլև ավագ սերնդի ուշադրությունը կսևեռի կոռուպցիայի խնդրին և կծառայի կոռուպցիայի ցանկացած դրսևորման նկատմամբ հասարակության անհանդուրժողական վերաբերմունքի ձևաորմանն ու ամրապնդմանը:
Մրցույթի համակազմակերպիչներն են՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազությունները, Ղազախստանի Հանրապետության պետական ծառայության և կոռուպցիայի հակազդման գործակալությունը, Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 25-ին Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է վեց պետությունների կողմից` Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Տաջիկստան: