Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ամառային զորակոչի ընթացքում զորակոչի ենթակա, տեղեկատվական և հաղորդակցական, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 25-ը կարող են գրանցվել http://atmk.mil.am/ հղմամբ, կամ ուղարկել իրենց տվյալները [email protected] էլ. փոստի հասցեին: Հեռախոս՝ +374 10 294416:
ՀՀ ՊՆ