կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-08 10:06
Քաղաքական

Նոր իշխանություններում գաղափարական «վեճ» կա. «Իրատես»

Նոր իշխանություններում գաղափարական «վեճ» կա. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նոր իշխանություններում «վեճ» կա ոչ միայն «կենցաղի» մասով՝ կառավարության անդամներին սպասարկող մեքենաների, դրանց համարանիշների, էկոնոմ կլասով, թե «թիվ մեկ բորտով» թռչելուն առնչվող, այլև գաղափարական։ Վերջինս առավել սուր է դրսևորվում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների և քաղաքացիական հատվածի միջև. ասում են` վերջիններիս ոչ բոլոր սպասելիքներն են արդարացել։

Բանավեճն իշխանական թևերի միջև սկսվել է դեռ միտինգների օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ մեջբերումներ է արել Մարիա Զախարովայից, և քաղաքացիական սեկտորը ներքին քննարկումների ժամանակ իր զարմանքն է հայտնել այդ առնչությամբ, Նիկոլը բացատրել է, որ դա խիստ անհրաժեշտ մոտեցում է Ռուսաստանի մասով. «Եվ հետո՝ Պուտինն էլ հավերժ չէ. այսօր այդպես է պետք»»,-գրում է թերթը: