Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ կուսակցության ներքին անհամաձայնությունների մեղավորը ինքն է և դրա համար էլ ինքը ներեղություն է խնդրում:
«Ես չէի գնա Բաղրամյան 26, կրկնում եմ: Կփորձեմ կարևոր հանդիպումներից այլևս չբացակայել: Բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ Արմեն Մարտիրոսյանի կողմից լիազորման գերազանցում չի եղել: Եղել է ներքին վեճ, որն, ի դեպ, բաց է եղել, և դա հատուկ է «Ժառանգությանը»: Թող ուրիշներն էլ մեզ նման բաց լինեն հասարակության առջև»,- ասաց Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և Զարուհի Փոստանջյանի տարաձայնություններին:
«Ես համաձայն չեմ Զարուհի Փոստանջյանի այն ասածին, որ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման էին գնացել որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Ընդունում եմ, որ եղան մեթոդաբանական սխալներ: Մեթոդաբանական սխալի պատասխանատուն ես եմ»,- նշեց նա:
Yerkir.am-ի հարցին, թե, ի վերջո, Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը հաշտվե՞լ են, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ամեն տեղ էլ կա ներքին բանավեճ, մերը մի քիչ բաց է լինում, հիմա դա լավ է, թե վատ, ամեն մեկը թող որոշի: Ներողություն ես եմ խնդրել բոլորի համար: Մեկ-մեկ մենք սխալ բաներ ասում ենք: Ես էլ կարող եմ սխալ ասել, Արմենն էլ, Զարուհին էլ… Բայց մենք նայում ենք առաջ և համարում ենք, որ սա կարևոր կենսափորձ է մեզ համար: Մենք հաշտ ենք, բայց սա չի նշանակում, որ մեկս մյուսիս սուր բաներ չենք ասում»: