Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը դուրս է գալիս ԱԺ ՀՀԿ խմբակցությունից: Այդ մասին նա հայտարարություն է տարածել.
«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի «ՀՀԿ» խմբակցությունից։
Թերեւս բոլորին է հայտնի, որ երբեւէ որեւէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաեւ համագործակցությունը «ՀՀԿ» խմբակցության հետ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով եւ ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների եւ ողջ Շիրակ աշխարհի առջեւ՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր եւ ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները»,- նշել է Ցոլակյանը:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀԿ-ն լքել էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արթուր Գեւորգյանը, Շիրակ Թորոսյանը եւ Արման Սահակյանը: