|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երկու օր առաջ բենզալցակայաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Արցախի մի քանի բնակիչների և ԱԱԾ աշխատակիցների միջև: Տեղի է ունեցել ծեծկռտուք, մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մոտ 15 մարդ ձերբակալվել է: Ծեծված քաղաքացիների հարազատներն ու ընկերները բողոքի ակցիա են իրականացրել Ստեփանակերտում, փակեով կենտրոնական փողոցներից մեկը: Բողոքի ակցիան վերաճել է քաղաքական պահանջներ ներկայացնող բողոքի ակցիայի: Ակցիայի մասնակիցները պահանջել են ԱԱԾ և ոստիկանության ղեկավարության հրաժարականը: Համացանցում է հայտնվել այդ վիճաբանության տեսագրությունը: