կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-20 10:19
Տարածաշրջան

Դանակահարություն՝ Թուրքիայում` հույների և թուրքերի միջև ծեծկռտուքի ընթացքում

Կ.Պոլսի (Ստամբուլ) կենտրոնական Իսթիքլալ պողոտայում ծեծկռտուք է տեղի ունեցել թուրքերի և հույների միջև, ինչի հետևանքով տուժել է առնվազն 5 մարդ:

Ըստ Demokrathaber-ի՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել բասկետբոլի մրցաշարի համար Թուրքիա ժամանած հունական «Օլիմպիակոս» խմբի և թուրքական «Ֆեներբահչե» ակումբի երկրպագուների միջև։ Ծեծկռտուքի ընթացքում հունական հողմից մեկը ոտքին դանակի հարված է ստացել:

Դեպքի առնչությամբ է ձերբակալվել 4 մարդ։