կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-29 10:08
Հասարակություն

Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող բժշկական կենտրոնը վաճառվել է. «Հրապարակ»

Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող բժշկական կենտրոնը վաճառվել է. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.«Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնը, որը վերջին տարիներին հաճախակի էր ուշացնում աշխատակիցների աշխատավարձերը, վաճառվել է։

Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում չհստակեցրեց, թե ով է գնորդը։ Ասաց, որ դեռ վաճառքի գործարքն ընթացքի մեջ է և առաջիկա շաբաթներին նոր կավարտվի։ Իսկ ո՞րն է հիվանդանոցը վաճառելու պատճառը, արդյոք վնասո՞վ էր աշխատում։ «Իհարկե, ոչ, վնասով աշխատող հիվանդանոցն ո՞վ կգներ։ Ժամանակակից առողջապահության պահանջներին բավարարող կլինիկա ունենալու համար հարկավոր է մեծ ներդրումներ անել, որի հնարավորությունները եղբայրս չունի»։

Հարցրինք՝ իսկ քաղաքական իրավիճակի փոփոխություններով չէ՞ պայմանավորված վաճառքը, տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո իշխանության որոշ հովանավորյալներ էլ են վաճառքի հանել իրենց ունեցվածքը՝ մտավախություն ունենալով, որ նոր իշխանությունները կբացահայտեն անօրինական գործունեությունը և կունեզրկեն նրանց։ Հարությունյանն ասաց, որ վաճառքի գործընթացն սկսվել է դեռևս անցած տարվա դեկտեմբերի վերջին, իսկ ձգվում է, քանի որ «և՛ գնորդները, և՛ օտարողը պետք է գույքային պարտավորություններ հստակեցնեն»։

Մեր տեղեկություններով՝ գնորդը գավառեցի երկու եղբայրներ են, որոնք Ղազախստանում բիզնեսներ ունեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: