|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ:
Հանրապետության ղեկավարը մասնակցել է Ապարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, ծանոթացել կենտրոնի անհետաձգելի բուժօգնության, վիրահատական և այլ բաժանմունքների պայմաններին, մատուցվող ծառայությունների որակին:
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից կատարված ընդհանուր ներդրումները «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կազմում են 1,214,602.1 հազ. ՀՀ դրամ (3,248.5 հազ. ԱՄՆ դոլար): «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի շրջանակներում վերանորոգվել է հիվանդանոցի երկհարկանի հիմնական մասնաշենքը, ամբողջությամբ հիմնանորոգվել է պոլիկլինիկական և հիվանդանոցային մասերից բաղկացած հիմնական մասնաշենքն իր տանիքով, ջրամատակարարման, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջեռուցման համակարգերով, կաթսայատնով: Ծրագրի շրջանակներում հիվանդանոցը կահավորվել և հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով: