|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մայիսի 26-ին, ժամը 03:48-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Հովհաննիսյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ա.Հովհաննիսյան փողոցի թիվ 18 հասցեում գտնվող ձայնային ազդանշանների տեղադրման կետում տեղի է ունեցել պայթյուն՝ բռնկվել է կետում կայանած ավտոմեքենան, պոկվել են կետի երկաթյա դռները (մոտ 6 քմ). տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:01-ին, մարվել՝ 04:03-ին: Մասամբ այրվել են «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և կետի տանիքի կախովի առաստաղը (մոտ 30 քմ):