կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-28 19:57
Տարածաշրջան

«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է իմանան՝ Վրաստանը չի կարող աջակցել կողմերից որևէ մեկին». Վրաստանի նախկին պետնախարար

«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է իմանան՝ Վրաստանը չի կարող աջակցել կողմերից որևէ մեկին». Վրաստանի նախկին պետնախարար

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է իմանան, որ Վրաստանը չի կարող աջակցել կողմերից որևէ մեկին: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, գրում է «Грузия Онлайн» պորտալը:

Նրա խոսքերով` այս հակամարտությունը ուղղակիորեն չի վերաբերվի Վրաստանի տարածքին:

«Եթե Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությունը վերաճի տարածաշրջանային ավելի լայն հակամարտության, ապա դա նշանակում է, որ հակամարտությունը դուրս կգա Ղարաբաղից այն կողմ ՝ Վրաստանից ոչ հեռու, բայց ես գրեթե համոզված եմ, որ դա ուղղակիորեն չի ազդի Վրաստանի տարածքի վրա: Վրաստանում, համոզված եմ, որ այդ հարցը քննարկվում է ինչ-որ տեղ գրասենյակներում, բայց, ցավոք, այն ուղղակիորեն չի քննարկվում Անվտանգության խորհրդում, քանի որ մենք իսկապես Անվտանգության խորհուրդ չունենք, այն չի գործում»-ասել է Զաքարեիշվիլին:

Նա նշել է նաև, որ Վրաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն այս հակամարտությունում ոչ մի հետաքրքրվածություն չունի:

«Վրաստանը քիչ թե շատ ճիշտ է վարվում: Մենք միանշանակ և հստակ ասում ենք, որ ունենք երկու ռազմավարական հարևաններ՝ Թուրքիան և Ադրբեջանը, բայց շատ լավ բարիդրացիական վերաբերմունք ունենք Հայաստանի նկատմամբ: Այս հիմքի վրա և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է իմանան, որ Վրաստանը չի կարող որևէ մեկի կողմից լինել: Նրանք պետք է նաև հասկանան, որ Վրաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որը այս հակամարտությունում խաղաղությունից բացի այլ շահագրգռվածություն չունի»,-նշել է նախկին պաշտոնյան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։