Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Մենք ոստիկաններ շատ ենք տեսել, Խորհրդային Միությունում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք պայքարել, բայց այն դաժանությունը, որ ես այսօր տեսա՝ այդպիսի դաժանություն երբեք չի եղել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Ոստիկանության կենտրոնական վարչության շենքի առջև, որտեղ կանգ առավ բողոքի երթը։
Նա և երթի այլ առաջնորդներ ծաղիկներ խոնարհեցին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրու առջև, որը տեղադրված է Ոստիկանության շենքի դիմաց։
«Էդ ո՞ւմ եք պաշտպանում դուք։ Պատասխան եք տալու մինչև վերջ։ Մեր բանակի սաղմերը Ոստիկանությունից սկսվեցին, մեր ոստիկաններն էին Լաչինը պաշտպանում, և այսպիսի դաժան Ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել»,-ասաց Մանուկյանը։
Նրա համար անհասկանալի է, որ ոստիկանները պաշտպանում են մի մարդու, որը հանձնել է հայրենիքը և հազարավոր զոհերի պատճառ դարձել։
Վազգեն Մանուկյանը նշեց, որ բոլորի լուսանկարները պետք է մամուլում ցույց տան, որ ընտանիքներն իմանան՝ իրենց հայրը ո՞նց է փող վաստակում։
Մանրամասն՝ տեսանյութում․