Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 3-ին HSBC բանկի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման, երկու անձի սպանության մեջ մեղադրվող գնդապետ Դանիել Դանիելյանը հրաժարվում է ցուցմունքներ տալ: Yerkir.am-ի հետ զրույցում Դանիելյանի պաշտպան Արարատ Գրիգորյանը նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել իր պաշտպանյալի հետ գործի ընթացքի վերաբերյալ տվյալներ չհրապարակելու շուրջ:
Նշենք, որ հիշյալ դեպքով հարուցված գործը ներկայումս քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Դ. Դանիելյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ուրիշի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ավազակային հարձակմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:
Հիշեցնենք, որ Դանիելյանին վնասազերծելիս զոհվել են բանկի անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանը: Գյուլբենկյան փողոցից Դանիելյանի փախուստը կանխել էին ոստիկանները և քաղաքացիները: