կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-03 17:25
Հասարակություն

HSBC բանկի վրա հարձակման ժամանակ վիրավորված ոստիկանը ևս մահացավ

HSBC բանկի վրա հարձակման ժամանակ վիրավորված ոստիկանը ևս մահացավ

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ավաղ, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից»։