|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի Քոնիա նահանգի դատախազությունը կալանավորման որոշում է կայացրել զինված ուժերում ծառայություն իրականացնող 70 զինվորի և զինվորականի նկատմամբ։
Ըստ DHA-ի` զինվորականները մեղադրվում են գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ։ Նրանց կալանավորման համար Թուրքիայի ոստիկանությունը միաժամանակյա գործողություն է սկսել Քոնիա նահանգի 23 շրջանում։