|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Թուրքիայում ռազմական հեղաշրջման գործի շրջանակներում Չաղլայանում Ստամբուլի և Գազիօսմանփաշայի դատարանների աշխատակիցների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել:
Ըստ Demokrathaber-ի՝ ոստիկանական ուժերը ստուգումներ են անցկացրել դատարաններում, և արդյունքում` 87 աշխատակցի ձերբակալման որոշում է կայացվել:
Ստուգումներ են եղել նաև մի շարք բանտերում: Ձերբակալման ենթակա անձանց թվում կան նաև բանտերի աշխատակիցներ:
Ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով ձերբակալվելու ենթակա՝ դատարանների և բանտերի աշխատակիցների թիվը կազմում է 162: