|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեղադրանքով 16 քաղաքապետի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել:
Ըստ «Անադոլու» գործակալության՝ մինչ այդ рատուկ գործողությունների ընթացքում ձերբակալված 84 քաղաքապետերից 44-ը կալանավորվել են, իսկ 40-ը խոստովանել են իրենց մեղքը: Նրանցից ոմանք մեղադրվում են նաև գյուլենականների օգտագործած՝ ByLock հեռախոսային հատուկ ծրագիրն օգտագործելու մեջ:
Հակագյուլենական գործողությունների շրջանակներում ձերբակալված ևս 16 քաղաքապետերից 3-ը, ըստ կայքի, արդեն կալանավորվել են: