|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մայիսի 20-ին, ժամը 16:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի գերեզմանատան մոտակայքում Ford մակնիշի ավտոմեքենան ցեխի հետևանքով սահել և կախվել է դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները ձեռնարկել են անվտանգության համապատասխան միջոցառումներ՝ ավտոմեքենայի սահքը դեպի ձոր կանխելու համար: