Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հերթական «վճռորոշ» միտինգից առաջ
Այսպես. ՀԱԿ-ը եւ նրա առաջնորդը բոյկոտում են նաեւ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված պետական միջոցառումները: Ճիշտն ասած, մեզ եւ կարծում ենք նաեւ հանրությանը դա առանձնապես չի հետաքրքրում, մանավանդ որ բոլորիս միշտ էլ զվարճացրել է, երբ «արմատականներն» իրենց հորջորջում են «հիմնադիր հայրեր»:
Այնուհանդերձ, հետաքրքիր է, թե ի՞նչ պատճառով է ՀԱԿ-ը մերժում տոնակատարություններին մասնակցելու հրավերը: «Դե ավազակապետերի հետ ի՞նչ խրախճանքի կարելի է մասնակցել: Ավազակապետերի հետ կարելի է բանակցել երկիրը իրենց լծից փրկելու ուղղությամբ»,- երեկ, ի պատասխան լրագրողների հետաքրքրության, հայտարարեց ՀԱԿ համակարգող Լ.Զուրաբյանը:
Ուրեմն արմատականները «ավազակապետերի» հետ խրախճանք անելը բացառում են: Ինչ-որ շատ ժուժկալ են դարձել նախկին թալանչիները, որոնք գերադասում են միայն «Ջերմուկ» ըմպել նույն «ավազակապետերի» հետ եւ բանակցել արտահերթ ընտրությունների հարցի շուրջ:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական արձանագրությունների խնդրին, ապա վիկիլիքսյան բացահայտումներից հետո ՀԱԿ-ի ցանկացած ներկայացուցիչ ընդհանրապես ամոթից պետք է կարմրեր ու գլուխը թաքցներ որեւէ անցքի մեջ: Քանզի այդ բացահայտումները դիմազրկեցին Տեր-Պետրոսյանին, որը ԱՄՆ նախկին դեսպան Մ.Յովանովիչի առաջ սիրտը բացելով՝ այնպիսի մի հակազգային ծրագիր էր հրամցրել, որն անընդունելի է համարել նույն ամերիկացի դիվանագետը:
Իսկ հիմա Զուրաբյանը բարբաջում է ԵԽԽՎ «պարտադրանքի» մասին: Դե, դավադրությունների տեսության փայլուն գիտակ շեֆից ուրիշ ի՞նչ կարող է սովորել: