|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով ընտրություններում նախագահի թեկնածու է, հայտարարել է, որ ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակելու է երկիրը հետ տանել։
Ըստ Demokrathaber-ի՝ Agence France-Presse-ին իր փաստաբանների միջոցով հարցազրույց տված Դեմիրթաշը վերոնշյալ հայտարարությունը հնչեցնելիս նկատի է ունեցել նաև քրդական հարցը։
Նա նաև նշել է, որ Էրդողանն անարդարություն է ցուցաբերում ընտրություններում հավասար քարոզչության իրավունք տրամադրելու հարցում։
Թերթի հետ զրույցում Դեմիրթաշը առանձնահատուկ կերպով անդրադարձել է երկրում բազմիցս երկարաձգված արտակարգ դրության ռեժիմին։ Նա նշել է, որ դա երկրում բացասական իրավիճակներ է ստեղծում, և որ իր ձերբակալությունը նաև դրա հետևանքն է։