կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-05 18:00
Տարածաշրջան

Էրդողանն ու Դավութօղլուն են պատերազմ հրահրում Ղարաբաղում. Դեմիրթաշ

Էրդողանն ու Դավութօղլուն են պատերազմ հրահրում Ղարաբաղում. Դեմիրթաշ

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններին. տեղեկացնում է «Ակօս»-ը:

Հիշեցնելով նախագահ Էրդողանի և վարչապետ Դավութօղլուի՝ պատերազմ հրահրող հայտարարությունների մասին` նա կոչ է հղել Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին: «Արդարություն և զարգացում» կուսակցության պատերազմական հրահրումներին խնդրում ենք պատասխանել` բանակցությունների սեղանի շուրջ նստելով»,- ասել է Դեմիրթաշը:

Քրդամետ ղեկավարը նշել է, որ պետք է կառավարությունը հավանորեն բավարարված չէ երկրի սահմաններում պատերազմական իրավիճակից, որ պատերազմ է հրահրում նաև Ղարաբաղում:

«1994-ից ի վեր լուրջ հարցի վերածված ինքնավար Ղարաբաղի լարվածությունը վերածվեց բախումների: Լեռնային Ղարաբաղն ինքնավար շրջան էր: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է այս հարցը սեղանի շուրջ լուծեն, այլ ոչ թե՝ հրահրելու միջոց: Պատերազմը օգուտ չի բերելու ո’չ այնտեղի բնակչությանը, ո’չ էլ Թուրքիային»,- հայտարարել է Դեմիրթաշը:

«Առաջին իսկ վայրկյանից Էրդողանն ու Դավութօղլուն պատերազմ հրահրող հայտարություններ են անում: «Ադրբեջանցիները թող ոտնատակ անեն, անցնեն» կոչերով նոր պատերազմ հրահրելու խանդավառության մեջ են»,- ասել է կուսակցության ղեկավարը: Դեմիրթաշը համոզված է՝ Էրդողանն ու Դավութօղլուն այդ քայլին են դիմում, քանի որ մտածում են՝ «եթե մենք պատերազմներով շրջապատված լինենք, հասարակությունը ԱԶԿ-ի և պալատի շուրջ համախմբվելու է»:

«Պատերազմից օգնություն փնտրելը սազական է միայն արյունալի իշխանության»,- նշել է նա: